Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պտուղբանջարեղենի արտահանումները կիրականացվեն ժամանակին ու անկորուստ

Պտուղբանջարեղենի արտահանումները կիրականացվեն ժամանակին ու անկորուստ
08.06.2012 | 10:51

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու հանրապետության թարմ պտուղբանջարեղեն արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր համատեղ քննարկել են առաջիկա արտահանման գործընթացների հետ կապված հարցերը: Խոսելով 2011 թվականի լավ կազմակերպված արտահանմումների մասին, որոնք նպաստել են տնտեսության առաջընթացին, Ս. Կարապետյանը նշել է , որ այս տարի նույնպես նշված գործընթացները տարվելու են նույն հունով: «Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, դրա մատչելիությունն ապահովելու համար. հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ կարվի, որպեսզի պտուղբանջարեղենի և հատկապես ծիրանի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Կառավարությունը, նույնպես, հետևողական աշխատանքների միջոցով աջակցելու է արտահանման ծավալների մեծացմանը», -նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Պտուղբաջարեղեն արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց կողմից հավաստիացրել են, որ մթերման գները կլինեն խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, իսկ վճարումները կկատարվեն կազմակերպված և ժամանակին: Միաժամանակ նշվել է, որ բնահումքի արտահանման ծավալները, կատարված դիտարկումների համաձայն, այս տարում կգերազանցեն անցած տարվա ցուցանիշները:
Հավելենք նաև, որ այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանված 1746 տոննա պտուղբանջարեղենի քանակը զգալիորեն ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ